Դեպրեսիա հիպոթիրեոզի ժամանակ. նոր տվյալներ

23:37   17 սեպտեմբերի, 2021

Դեպրեսիայի եւ հիպոթիրեոզի միջեւ կապն այնքան ուժգին չէ, ինչպես համարվում էր նախկինում: Այդ մասին վկայում են նոր հետազոտության տվյալները, որը հրապարակվել է JAMA Psychiatry պարբերականում:

Medportal.ru-ի հաղորդմամբ՝ վահանաձեւ գեղձի ցածր ֆունկցիայի (հիպոթիրեոզի) ախտանշաններն ու դեպրեսիան մասամբ հատվում են: Դեռեւս ամբողջովին հայտնի չէ՝ որքանով են իրականում կապված այդ երկու վիճակները, իսկ հետազոտությունները հակասական արդյունք են գրանցել:

Գերմանացի գիտնականները որոշել են ստուգել՝ ինչպես է կապված վահանաձեւ գեղձի ֆունկցիան դեպրեսիայի հետ՝ հաշվի առնելով նախորդ աշխատությունների թերությունները: Նրանք անցկացրել են 25 հետազոտության մետավերլուծություն, որոնք ներառել են ընդհանուր առմամբ 350 000 մարդու: Այդ վիճակների միջեւ կապը պարզվել է բավականին «համեստ» էր:

Հիպոթիրեոզի դեպքում դեպրեսիայի ռիսկը, նոր տվյալների համաձայն, միջինից 30 տոկոսով բարձր էր: Ամենաբարձր ռիսկը գրանցվել է վահանաձեւ գեղձի հորմոնների արտահայտված պակասի դեպքում (70 տոկոսով բարձր): Ենթակլինիկական ընթացքի դեպքում (չկան վառ դրսեւորումներ) այն մեծ էր 13 տոկոսով: Այդ կապն ակնհայտ էր կանանց շրջանում, սակայն գրեթե չէր ուրվագծվում տղամարդկանց մոտ: Աուտոիմունային գործընթացների եւ դեպրեսիայի ռիսկի միջեւ կապը, նոր հետազոտության համաձայն, թույլ է:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ հիպոթիրեոդիմի դեպքում դեպրեսիայի ռիսկը, ըստ ամենայնի, զգալիորեն ցածր է, քան համարվում էր նախկինում: Հավանաբար, այդ կապն առավելապես դրսեւորվել է կանանց շրջանում, որոնց մոտ եղել է հիպոթիրեոզի ծանր ընթացք:



© NEWS.am Medicine