Բրիտանացի գիտնականներ․ կաթի կանոնավոր օգտագործումը կարող է երկարացնել կյանքը

16:19   20 սեպտեմբերի, 2021

Express պարբերականի հաղորդմամբ՝ Միացյալ Թագավորությունում եւ ԱՄՆ-ում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ որոշակի գենետիկ շեղում ունեցող մարդկանց մոտ 14%-ով ցածր է սրտի իշեմիկ հիվանդության ռիսկը:

Միեւնույն ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ այս խումբն ունի մարմնի զանգվածի ավելի բարձր ինդեքս, տվյալները ցույց են տալիս խոլեստերինի նվազեցված մակարդակ:

«Այս ամենը հուշում է, որ կաթի ընդունման կրճատումը պարտադիր չէ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար»,-ասում է հետազոտության հեղինակներից Վիմալ Կարանը:

Ըստ գիտնականների՝ կաթը պարունակում է օրգանիզմի համար առնվազն 18 էական սպիտակուցներից եւ ամինաթթուներից բաղկացած համալիր: Այն հարուստ է նաեւ հագեցած ճարպերով:



© NEWS.am Medicine