Գիտնականներ. Կորոնավիրուսը զարգանում է, որպեսզի ավելի լավ տարածվի օդում

22:30   20 սեպտեմբերի, 2021

Կորոնավիրուսը զարգանում է, որպեսզի ավելի լավ տարածվի օդում: Այս մասին պատմել են Մերիլենդի համալսարանի գիտնականները, որոնց նոր հետազոտությունը հրապարակվել է Clinical Infectious Diseases ամսագրում:

Ըստ գիտնականների՝ «ալֆա» շտամով վարակված մարդիկ 100 անգամ ավելի շատ վիրուս են արտաշնչում օդ, քան նրանք, ովքեր կորոնավիրուսի սկզբնական («ուհանյանն») տարբերակն ունեն: SARS-CoV-2-ի «ալֆա» շտամը 18 անգամ ավելի վարակիչ է, քան նախորդները:

2020 թվականի մայիսից մինչեւ 2021 թվականի ապրիլը կենսաբանները ուսումնասիրել են «ալֆա»-ով եւ վիրուսի ավելի վաղ շտամերով վարակված 49 մարդկանց տվյալները: Բոլոր կամավորները ախտանիշներ չեն ունեցել կամ հիվանդացել են կորոնավիրուսի թեթեւ տեսակով։

Հետազոտողները կենտրոնացել են Gesundheit-II հատուկ ապարատում հիվանդների արտաշնչած օդի որակի վերլուծության վրա: Նրանց խնդրել են 30 րոպե շնչել դիմակով եւ նույնքան՝ առանց դիմակի: «Ալֆա»-ով հիվանդների արտաշնչած վիրուսը 43-100 անգամ ավելի շատ է եղել, քան մնացած շտամերինը:

Ըստ գիտնականների՝ «դելտան», հավանաբար, ավելի շատ է հարմարված է օդով «ճանապարհորդելու» համար:



© NEWS.am Medicine