Հայտնի հակաբիոտիկը կարող է բարձրացնել վաղաժամ ծննդաբերությունների ռիսկը

22:34   22 սեպտեմբերի, 2021

Լայնորեն հայտնի եւ տարածված հակաբիոտիկի օգտագործումը կարող է հանգեցնել ծնվելիս երեխաների քաշի նվազման եւ վաղաժամ ծննդաբերությունների ռիսկի բարձրացման, եթե այն ընդունվել է հղիության ժամանակ։ Այս մասին տեղեկացվում է ամփոփ հետազոտության մեջ այն երկրներում, որտեղ մալարիան կրում է էնդեմիկ բնույթ։ Աշխատանքի արդյունքները ներկայացվել են The Lancet EClinicalMedicine ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են 14 հետազոտություն, որոնք իրականացվել են Աֆրիկայի եւ Ասիայի երկրներում, 17 500 մարդու մասնակցությամբ։ Գնահատվել է ազիտրոմիցինի ազդեցությունը, որը լայնորեն օգտագործվում է կրծքավանդակի եւ ականջի վարակների բուժման համար։

Հղիության ժամանակ  այն անցյալում օգտագործվել է սեռավարակների բուժման համար եւ, հակադողէրոցքային այլ դեղամիջոցների կողքին, կիրառվել է մոր եւ պտղի վրա անբարենպաստ հետեւանքների կանխման համար։

Հետազոտության հեղինակներից մեկը՝ բժիշկ Մեյվ Հյում Նիքսոնը, հայտարարել է, որ պարզ չէ, թե բարելավում է արդյոք ազիտրոմիցինը նեոնատալ եւ պերինատալ ելքերն այն երկրներում, որտեղ չկան խնդիրներ դողէրոցքի հետ կապված, բայց պոտենցիալ վնասը պահանջում է հետագա ուսումնասիրություն։

«Այս ամփոփ հետազոտությունը ցույց է տվել, որ գոյություն ունի անորոշություն նեոնատալ մահացության, հոսպիտալացման եւ վարակների, ինչպես նաեւ պոտենցիալ վնասի առումով նման միջամտության պոտենցիալ առավելությունների հարցում։ Անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ»,- ընդգծել է նա։



© NEWS.am Medicine