Ո՞ր հացն է ավելի օգտակար առողջության համար

11:25   24 սեպտեմբերի, 2021

Լավ հացը B խմբի վիտամինների, ինչպես նաեւ բջջանյութի աղբյուր է, որն անհրաժեշտ է աղիների լավ աշխատանքի համար։ Այսպիսի կարծիք է հայտնել սննդաբան Օլգա Դեկերը։

Նրա խոսքով՝ լավ հացի մեջ կան նաեւ բարդ ածխաջրեր, որոնք օգնում են քաղցի զգացողություն չունենալ եւ նվազեցնում են քաղցրի հանդեպ հակումը։

 Instagram-ում մասնագետը նշել է, որ հաց ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել նրա բաղադրությանը։ Խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ այն հացին, որը թխվել է երկրորդ սորտի կամ թեփահան ալյուրից։

«Երկրորդ սորտի ալյուրի մեջ ութ տոկոսը թեփ է, ուստի այն անհամեմատ ավելի մուգ է եւ օգտակար առաջին սորտի ալյուրից»,- ասել է մասնագետը։

Ընդ որում՝ որքան հացի մեջ ավելի շատ են սպիտակուցները, այնքան ավելի լավ, իսկ ահա ածխաջրերը պետք է ավելի քիչ լինեն՝ 100 գրամում ոչ ավելի, քան 40-50 գրամ։

Սննդաբանը նաեւ կարծում է, որ պետք է խուսափել ավելի քան երկու շաբաթ պիտանիության ժամկետ ունեցող հացից, քանի որ այն պարունակում է կոնսերվանտներ եւ խտացնող նյութեր։ Նա խորհուրդ է տալիս գնել առանց թթխմորի հաց՝ պատրաստված շիճուկով, ածիկով կամ մերանով։

«Ճիշտ հացի իդեալական տարբերակը տանը պատրաստված սպիտակուցային ամբողջահատիկ հացն է»,- ասել է Դեկերը։



© NEWS.am Medicine