Ինչպե՞ս նվազեցնել կարմիր մսի վնասը

18:06   26 սեպտեմբերի, 2021

Ռոզմարինում, կանաչ թեյի եւ ճապոնական ռենտորիայի մեջ պարունակվող նյութերը կարող են փոխարինել քաղցկեղածին նիտրիտները, որոնք ավելացվում են որպես կարմիր մսից ստացված մշակված մթերքում կոնսերվանտներ: Այդ մասին հաղորդվում է հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Molecular Nutrition and Food Research պարբերականում:

PHYTOME նախագիծն ուղղված է նորարարական մսամթերքի ստեղծմանը, որոնցում սննդային հավելման նիտրիտը փոխարինված է բնական միացություններով, որոնք ստացվում են մրգերից ու բանջարեղենից: Դրանք կենսաբանական ակտիվ միացություններ են, որոնք նաեւ կոչվում են ֆիտոքիմիական նյութեր, որոնք նպաստում են աղիների առողջության բարելավմանն ու նվազեցնում կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման վտանգը:

Հետազոտության շրջանակում գիտնականներն ավելացրել են երշիկեղենում եւ ապխտած մսում, ինչպես նաեւ եւփված ու շոգեխաշած կարմիր մսի մեջ տարբեր բույսերի ու դրանց խառնուրդների բնական էքստրակտներ:

Պարզվել է, որ նիտրիտների առավել արդյունավետ փոխարինիչները կարող են դառնալ նյութերը, որոնք պարունակվում են ռոզմարինում եւ կանաչ թեյի մեջ, ինչպես նաեւ ռեսվերառրոլը՝ Reynoutria japonica (ճապոնական ռենտորիա) էքսրտակտը:

Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են մասնակիցների կղանքում նիտրիտների պարունակությունը. մասնակիցները բաժանված էին երեք խմբի՝ նրանք, ովքեր օգտագործում էին երշիկեղեն, ապխտած միս եւ ավանդական ձեւով մշակված կարմիր միս; PHYTOME նորարարական տեխնոլոգիայով պատրաստված միս, եւ նրանք, ովքեր սննդի մեջ օգտագործում էին սպիտակ միս: Հետազոտողները հայտնաբերել են, որ երկրորդ խմբում նիտրիների մակարդակը շատ ավելի ցածր է, քան առաջինում, եւ գրեթե նույնը, ինչպես երրորդում:



© NEWS.am Medicine