Ի՞նչ գործոններ են բարձրացնում COVID-19-ից մահվան ռիսկը

10:48   27 սեպտեմբերի, 2021

Որոշ գործոններ կարող են ազդել կորոնավիրուսային վարակից մահվան ռիսկի վրա, հավաստիացնում է կենսաբանական գիտությունների դոկտոր, Ջորջ Մեյսոնի համալսարանի Համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչա Բարանովան։

Ինչպես տեղեկացնում է Ria.ru-ն, մահացու ելքի ռիսկը մեծ է COVID-19 ունեցող ծխող պացիենտների մոտ։ Կենսաբանը նաեւ նշել է գիտնականների հետազոտության մասին, որոնք հայտնաբերել են կորոնավիրուսի ընթացքի ծանրության վրա ազդող երեք գեն։ Դրանցից են МАРТ, PIGN եւ CCR5 գեները, որոնք կարող են օգնել ստեղծելու դեղամիջոցներ վարակի դեմ պայքարի համար, կարծում է մասնագետը։

«Վիճակը բարդացնել կարող են նաեւ հիվանդանոցային վարակները։ Եթե դրանք ընկալունակ են հակաբիոտիկների հանդեպ, ապա ժամանակ կպահանջվի արդյունավետ հակաբիոտիկների ընտրության համար։ Իսկ մարդու վիճակն այդ ընթացքում կարող է կտրուկ վատանալ, ինչն էլ առաջ կբերի ճակատագրական վերջաբան»,- նշել է Բարանովան։

Նրա խոսքով՝ երբեմն բժիշկները կարող են կանխատեսել հիվանդության ծանր ընթացքը պացիենտների արյան անալիզի արդյունքների օգնությամբ։ Եթե COVID-19-ով հիվանդների մոտ С-ռեակտիվ սպիտակուցի մակարդակը 70 անգամ գերազանցում է թույլատրելի չափը, դա կարող է վկայել COVID-19-ից մահվան բարձր ռիսկի մասին։



© NEWS.am Medicine