Ինչո՞վ են տարբերվում կորոնավիրուսի ժամանակ գլխացավը եւ միգրենը

22:35   27 սեպտեմբերի, 2021

Կորոնավիրուսից ապաքինվելուց մեկ ամիս անց շատ պացիենտներ բախվում են գլխացավերի եւ տհաճ զգացողությունների հետ։ Այս մասին պատմել է նյարդաբան Տատյանա Վոնը։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի ժամանակ դա միգրենանման ցավ չէ։ Հաճախ պատահում է, որ ցավը առաջանում է ապաքինվելուց մեկ ամիս անց։ Այս մասին նա ասել է Գովորիտ Մոսկվա ռադիոկայանի եթերում։

Մասնագետի խոսքով՝ կորոնավիրուսից հետո գլխացավն ու միգրենը տարբերվում են նրանով, որ կարող են կապ ունենալ էմոցիոնալ վիճակի, օրինակ՝ վախի հետ։

 



© NEWS.am Medicine