Ո՞ր մթերքներում ամենից շատ կալցիում կա

15:37   2 հոկտեմբերի, 2021

Կալցիումը կարեւոր դեր է խաղում ոսկրերի առողջության պահպանման գործում: Տարիքի հետ օրգանիզմում այս նյութի պակասություն է զգացվում։

Ըստ սննդաբան Ելենա Բայկովայի (Ռուսաստան)՝ հեշտությամբ յուրացվող կալցիումի մեծ մասը, որն առանց խոչընդոտների ստամոքս է մտնում արյան մեջ, գտնվում է ֆերմենտացված կաթնամթերքում:

«Դրանք են կաթնաշոռը, կեֆիրը, կաթնամթերքը, բնական յոգուրտը, պանիրները», - ասել է նա ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

Կալցիումով հարուստ են նաեւ ընկույզը, սխտորը, լոբին, ոլոռը, հնդկացորենը, վարսակի ալյուրը, գարին: Չիայի սերմերը նաև կալցիումի լավ աղբյուր են։

Կալցիումի մեկ այլ լավ աղբյուր է սիսեռը:  

Հարուստ է կալցիումով նաեւ սպանախը, որը  պարունակում է մոտ 400 միլիգրամ կալցիում: Սպանախը պարունակում է նաեւ վիտամիններ, որոնք դրական ազդեցություն ունեն  անոթային համակարգի վրա: Կալցիում են պարունակում նաեւ բուլղարական պղպեղը, բրյուսելյան կաղամբը եւ ծնեբեկը։ Բացի կալցիումից՝ դրանք պարունակում են մագնեզիում եւ վիտամիններ, որոնք նույնպես դրական ազդեցություն են ունենում ոսկորների վրա:

Ձուկն ու ծովամթերքները նույնպես պետք է ավելացվեն սննդակարգում։  Իր բարձրորակ սպիտակուցի շնորհիվ ձուկը կատարում է բազմաթիվ օգտակար ֆունկցիաներ օրգանիզմի համար. բարելավում է նյութափոխանակությունը, ամրացնում է իմունային համակարգը եւ նպաստում մազերի ու  եղունգների առողջ աճին: 

Կալցիումը եւ վիտամին D-ն ոչ միայն ամրացնում են ոսկորները, այլեւ բարելավում են հոդերի վիճակը: Նախընտրելի է ընտրել սկումբրիա, սաղմոն եւ սարդին, ծովամթերքից `խեցեմորթ, կաղամար։ 



© NEWS.am Medicine