Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 517 047 պատվաստում

15:29   4 հոկտեմբերի, 2021

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` հոկտեմբերի 4-ի դրությամբ, կատարվել է 517 047 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 352 600, երկրորդ դեղաչափ` 164 447։

Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Հիշեցնենք, որ պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար:

Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:



© NEWS.am Medicine