Պե՞տք է արդյոք հակակոագուլյանտներ ընդունել նախքան կորոնավիրուսի դեմ պատվաստվելը

15:33   15 հոկտեմբերի, 2021

Որոշ մարդկանց մոտ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը կարող են մեծացնել թրոմբի ձեւավորման վտանգը: Արդյո՞ք պետք է հակագոգուլյանտներ ընդունել այս խնդիրը կանխելու համար:

Ըստ սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ՀՀ առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդական Համլետ Հայրապետյանի՝ որոշ դեպքերում թրոմբների առաջացման ռիսկն իսկապես կարող է մեծանալ: Առաջինը, նման խնդրի կարող են բախվել սրտանոթային հիվանդություններ, ինչպես նաեւ մի շարք այլ քրոնիկ հիվանդություններ (թրոմբոֆիլիա եւ այլն) ունեցող պացիենտները:

Մյուս կողմից, նման խնդիրներով հիվանդները հաճախ բուժման շրջանակներում արդեն արյան նոսրացուցիչներ են ընդունում, ուստի պատվաստումից հետո թրոմբի ռիսկն իրականում չի ավելանում:
Ինչպես նշել է մասնագետը, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհատական ​​մոտեցում է պահանջվում:

Եթե ​​հիվանդի մոտ թրոմբի ձեւավորման ռիսկն իսկապես բարձր է, ապա հակակոագուլյանտների կանխարգելիչ նշանակումը կարող է լիովին հիմնավորված լինել: Սակայն դա չի նշանակում, որ բոլոր մարդիկ պետք է ընդունեն այդ դեղամիջոցները: Առանց հստակ ցուցումների եւ, առավել եւս, առանց բժշկի դեղատոմսի, չարժե որեւէ դեղամիջոց խմել, այդ թվում՝ հակակոագուլյանտները:



© NEWS.am Medicine