Ինչպե՞ս է ճարպային կաթն ազդում առողջության վրա

20:09   15 հոկտեմբերի, 2021

Կաթի յուղայնությունը բացասաբար չի անդրադառնում երեխայի առողջության վրա: Այսպիսի եզրահանգման են եկել Ավստրալիայից հետազոտողները, որոնց հոդվածը հրապարակվել է The American Journal of Clinical Nutrition ամսագրում:

Շատ փորձագետներ խորհուրդ են տալիս 2 տարեկանից բարձր երեխաներին օգտագործել ցածր յուղայնությամբ կաթնամթերք: Էդիթ Քովանի համալսարանի գիտնականները 4-ից 6 տարեկան 49 երեխայի բաժանել են երկու խմբի. ոմանք երեք ամսվա ընթացքում ստացել են միայն ամբողջական կաթնամթերք, մյուսները՝ նվազեցված ճարպային պարունակությամբ: Երկու շաբաթը մեկ հետազոտողները հետազոտության մասնակիցներին տալիս էին չպիտակավորված սնունդ, ուստի հետազոտության մասնակիցները չգիտեին, թե կաթնամթերքի երկու տեսակներից որն են նրանք օգտագործում կամ ինչ գնով: Հետո գիտնականները գնահատել են մնացորդները` դրանով իսկ գնահատելով երեխաների ընդհանուր սպառումը: Գիտնականները նաեւ գնահատել են երեխաների ճարպակալման աստիճանը, նրանց արյան ճնշումը եւ չափել նրանց արյան մեջ բիոմարկերների առկայությունը, ինչպիսիք են գլյուկոզան, հեմոգլոբինը եւ C-ռեակտիվ սպիտակուցը:

Ինչպես պարզվել է, անկախ կաթի յուղայնությունից՝ երեխաները մոտավորապես նույն քանակությամբ կալորիաներ են օգտագործում: Նրանք, ովքեր ավելի քիչ կալորիա են «ստացել» ցածր յուղայնությամբ կաթից, «լրացրել» են այս պակասը այլ ապրանքների հաշվին:  



© NEWS.am Medicine