Արդյո՞ք COVID-19-ը վտանգավոր է երեխաների համար եւ արդյո՞ք նրանք պետք է պատվաստվեն

19:09   18 հոկտեմբերի, 2021

Մինչ օրս բավարար տեղեկատվություն չկա այն մասին, թե որքան հաճախ են երեխաները վարակվում կորոնավիրուսային վարակով եւ հոսպիտալացված հիվանդների քանի տոկոսն են երեխաներ կազմում:

Նման կարծիք է հայտնել սենատոր, մանկաբույժ, Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Վլադիմիր Կրուգլին:

Նախկինում ընդունված էր համարել, որ երեխաները գրեթե չեն հիվանդանում COVID-19-ով եւ միայն այն փոխանցողներն են: Բայց դա ակտուալ էր միայն վիրուսի ուհանյան շտամի դեպքում: Այժմ աշխարհում տարածված է դելտա շտամը, եւ դրա հետ ամեն ինչ այլ է. երեխաներն արդեն հիվանդանում են եւ նույնիսկ մահանում կորոնավիրուսային վարակից:

Ավելին, երեխաները, ըստ մանկաբույժի, եւս բախվում են հետքովիդային բարդությունների, եւ երբեմն դրանք բավականին ծանր են լինում եւ նույնիսկ պահպանվում են ամբողջ կյանքում:

Ըստ մասնագետի՝ այս բոլոր փաստերը հուշում են, որ երեխաների պատվաստումն անհրաժեշտ է: Որոշ պատվաստանյութեր (Pfizer, Johnson & Johnson եւ այլն) հաստատված են երեխաների համար: Ռուսական Sputnik V-ն դեռ հավաստագրված չէ, սակայն երեխաների համար դրա տարբերակն արդեն ուսումնասիրվում է եւ մոտ ապագայում հասանելի կդառնա:

Ըստ մասնագետի՝ երեխաների պատվաստանյութը մեծահասակների պատվաստանյութից տարբերվում է հակագենի նվազեցված քանակությամբ: Sputnik V-ի մանկական տարբերակի կլինիկական փորձարկումներն ավարտվել են եւ պարզվել է, որ դրանք անվտանգ և արդյունավետ են:

Ըստ Կրուգլիի՝ անհրաժեշտ է հնարավորինս շուտ սկսել դեռահասների պատվաստումները կորոնավիրուսի դեմ՝ չնայած պատվաստումների դեմ հանդես եկողների բոլոր ջանքերին:



© NEWS.am Medicine