Ո՞ր մթերքները կօգնեն պահպանել տոնուսն աշնանը

23:43   19 հոկտեմբերի, 2021

Մեղրը, ձուկը, թեյը եւ մրգերը կարող են կանխել աշնանային մրսածությունը եւ պահպանել տոնուսը, հայտնում են չինացի բժիշկները:

Ինչպես հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը՝ վկայակոչելով Sina պարբերականը, չինացի մասնագետները նշում են, որ առավոտյան մեղրով մի բաժակ ջուրն օգնում է պահպանել տոնուսը, խոնավեցնող ազդեցություն է ունենում թոքերի վրա, թեթեւացնում է հազը, սնուցում է մաշկը եւ հեռացնում տոքսիններն օրգանիզմից:

Ձուկը կօգնի նվազեցնել խոլեստերինի մակարդակը, իսկ թեյը` լրացնել հեղուկի պակասն օրգանիզմում, կարգավորել փայծաղի եւ ստամոքսի աշխատանքը:

Փորձագետները նաեւ խորհուրդ են տալիս աշնանն ավելի շատ տանձ եւ խնձոր ուտել, քանի որ դրանք կազատեն թացությունից եւ կհարստացնեն օրգանիզմը վիտամիններով: Մրգերը հատկապես օգտակար են սրտանոթային հիվանդություններ ունեցող հիվանդների համար:



© NEWS.am Medicine