Ինչպե՞ս է ծննդաբերող կնոջ տարիքը ազդում երեխայի առողջության վրա

14:46   19 հոկտեմբերի, 2021

Հղի կնոջ տարիքը չի ազդում ​​երեխայի առողջության վրա: Նման կարծիք է հայտնել գինեկոլոգ Ելենա Գրոշինան (Ռուսաստան):

«Ռադիո 1»-ի հետ զրույցում նա ասել է, որ Դաունի սինդրոմով երեխաներ ծնվում են նաեւ երիտասարդ կանանցից:

«Ես այժմ գրանցված հղի կին ունեմ` 49 տարեկան: Ես շատ լավ եմ վերաբերվում, միշտ կողմ եմ: Հակառակը, երեխաներն ավելի տաղանդավոր են: Ես աշխատում եմ ավելի քան 30 տարի եւ տեսնում եմ երեխաներին, ովքեր իմ մոտ ստուգվել են հղիության ընթացքում. ոչ, դա չի ազդում»,- ասել է մասնագետը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում ուշ հղիությանը եւ արդյոք դա կարող է ազդել երեխաների առողջության վրա:

Ավելին, մասնագետը նշել է, որ ավելի մեծ տարիքի կանանց ավելի հեշտ է ուղորդել, քանի որ նրանք ավելի շատ են հասկանում երիտասարդ կանանցից, ավելի լավ են վերլուծում ստացված տեղեկատվությունը եւ չեն դիմում ինտերնետից տրվող խորհուրդներին:

Բացի այդ, գինեկոլոգը նշել է, որ «ուշ ծնող» տերմինը չի օգտագործվում տարիքով հղիների դեպքում: Այդպես, նրա խոսքով, ավելի վաղ այս տերմինն օգտագործվում էր նաեւ 26 տարեկանում ծննդաբերող աղջիկների համար, սակայն այժմ գինեկոլոգիան առաջնորդվում է եվրոպական չափանիշներով, որոնց դեպքում 33-35 տարեկանը նորմ է համարվում հղիության համար:



© NEWS.am Medicine