Ո՞ր ըմպելիքն է օգնում այրել ճարպերը քնած ժամանակ

21:44   19 հոկտեմբերի, 2021

Ուլուն տեսակի կանաչ թեյն օգնում է այրել  վտանգավոր ճարպը, որը կուտակվում է մարդու կենսական օրգանների շուրջ: Այդ մասին գրում է Al-Quds-ը:

Այս թեյը մեծ քանակությամբ այսպես կոչված կատեխիններ է պարունակում`օրգանական նյութեր ֆլավոնոիդների խմբից, որոնք զգալիորեն նվազեցնում են ճարպի զբաղեցված տարածքը: Ավելին, ըստ գիտնականների, ուլունը շարունակում է «այրել ճարպերը քնած ժամանակ»:

Փորձարկվող անձինք, ովքեր օրական չորս անգամ 300 միլիլիտր ուլուն էին խմում, մեկուկես ամսվա ընթացքում մոտ մեկ կիլոգրամ ճարպային զանգված են կորցրեց: Դա թույլ է տվել եզրակացնել, որ թեյն օգնում է բարելավել նյութափոխանակության գործընթացներն օրգանիզմում եւ բարձրացնել նյութափոխանակության արագությունը 2.9 տոկոսով ջրի համեմատ:




© NEWS.am Medicine