Ո՞ր մթերքներից պետք է հրաժարվել կյանքի տեւողությունը երկարացնելու համար

20:39   23 հոկտեմբերի, 2021

Վերամշակման բարձր աստիճան ունեցող մթերքները, այդ թվում՝ կիսաֆաբրիկատները, հացը, ինչպես նաեւ հագեցած ճարպերով եւ շաքարով այլ մթերքները գործնականում չեն պարունակում մանրաթելեր եւ սննդարար նյութեր, ավելին, վնասակար են օրգանիզմի համար, հայտնում է MK-ը։

Mayo Clinic-ի սննդաբան, բժիշկ Քեթրին Զերացկին կոչ է արել հրաժարվել նման սննդից: Ուլտրամշակված մթերքները հաճախ ավելի շատ կալորիաներ են պարունակում, քան սննդարար նյութեր, ասել է նա:

Նաեւ մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել ուլտրապաստերիզացված մթերքներից, վերամշակված կարմիր մսից, ավելացված շաքարավազով մթերքներից, տապակած մթերքներից եւ, իհարկե, չափից շատ  ալկոհոլային խմիչքներից:

Այս բոլոր մթերքներից խուսափելը, ըստ մասնագետների, կօգնի ձեզ ավելի երկար ապրել եւ ավելի առողջ լինել։



© NEWS.am Medicine