Ո՞ր մթերքներն են բարձրացնում միմյանց օգտակարությունը

21:32   21 հոկտեմբերի, 2021

Որոշ սննդային համակցություններ մեծացնում են յուրաքանչյուրի օգտակարությունը եւ օգնում են վիտամինների յուրացմանը: Նման կարծիք է հայտնել սննդաբան Ամանդա Ուրսելը։

Ըստ Healthy Food-ի՝ միմյանց օգտակարությունն ուժեղացնեւմ են այնսպիսի մթերքները, ինչպիսիք են սարդինը եւ պանիրը: Ձուկն այդ դեպքում պատրաստի երկաթ է տալիս, ինչպես նաեւ՝ վիտամին D, ինչը կօգնի օրգանիզմին կլանել կալցիումը պանրից:

Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս ամբողջական ցորենից հաց ուտել՝ լոլիկով, սոխով եւ ձիթայուղով աղցանի հետ: Հացի մեջ չլուծվող մանրաթելը կօգնի ձեզ կլանել սոխից բորբոքումները նվազեցնող քվերցետինը: Իսկ ձիթապտղի յուղը կօգնի վերամշակել լոլիկում առկա հակաօքսիդիչ լիկոպենը:
Ոսկորներն ամրացնելու համար սննդաբանը խորհուրդ է տալիս շագանակագույն բրինձը (ֆոսֆոր) համատեղել սկումբրիայի (վիտամին D) հետ, սրտի կաթվածի վտանգը նվազեցնելու համար՝ լոբիով (կատեխիններ) սոխ (քվերցետին) ուտել:

Իսկ նյարդերն ու անոթներն ամրացնելու համար լավ է ձու (վիտամին B12) ուտել եւ նարնջի հյութ (ֆոլաթթու) խմել, նշել է Ուրսելը:




© NEWS.am Medicine