Օրվա ո՞ր ժամին խորհուրդ չի տրվում կեֆիր խմել

21:23   22 հոկտեմբերի, 2021

Կեդիրը ուժեղացնում է ինսուլինի եւ կորտիզոնի արտադրությունը։ Կորտիզոնը սթրեսի հորմոն է, որը խանգարում է քնել։ Հենց այդ պատճառով խորհուրդ չի տրվում կեֆիր խմել գիշերը։

Նման կարծիք է հայտնել ՌԴ-ից գաստրոէնտերոլոգ Նատալյա Գրոնսկայան։

«Գիշերային ժամերին օրգանիզմը պտք է արտադրի մելատոնին, մենք ինքներս արհեստականորեն բարձրացնում ենք կորտիզոլը։ Իհարկե, քնել չի ստացվի»,-ասել է նա։

Գազետա․ռու-ի հաղորդմամբ՝ մասնագետը նշել է, որ  կաթնաթթվային մթերքները նպաստում են դիսկոմֆորտի հայտնվելուն, ինչպես նաեւ կարող են դառնալ կերակրափողի լորձաթաղանթի գրգռման պատճառ։  



© NEWS.am Medicine