Դդում. Ինչո՞վ է այն օգտակար

23:26   22 հոկտեմբերի, 2021

Ի՞նչ օգուտ կարող է բերել կերակրաբաժնում դդմի ավելացումը։ Այս մասին իր կարծիքն է հայտնել սննդաբան Տատյանա Դիկը։

«Դդումը հարուստ է բազմաթիվ վիտամիններով՝ А, С, Е, К։ Այն ավելի շատ կարոտին է պարունակում, քան գազարը։ Դդումը շատ օգտակար կարող է լինել այն մարդկանց համար, ովքեր տառապում են փորկապությունից, քանի որ այն պարունակում է բավականաչափ բջջանյութ։ Բայց այստեղ արժե նշել, որ դդումը (հատկապես հում) չի կարելի աղեստամոքսային տրակտի բորբոքային պրոցեսներ ունեցող մարդկանց, քանի որ կարող է առաջացնել փքվածություն եւ փորլուծություն»,- ասել է սննդաբանը ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ կերակրացանկը դդմով կարող են հարստացնել նիհարել փորձող մարդիկ նրա ցածր կալորիականության եւ ունիվերսալության պատճառով։ Դդմից, մասնագետի խոսքով, կարելի է պատրաստել ինչպես սովորական (ապուրներ, խմորագնդիկներ, աղցան), այնպես էլ քաղցր (ջեռեփուկ, դոնդող, չրեր, թխվածքաբլիթ) կերակրատեսակներ։



© NEWS.am Medicine