Ո՞ր ավելի օգտակար քաղցրավենիքով կարելի է փոխարինել կոնֆետները

16:40   25 հոկտեմբերի, 2021

Կոնֆետները կարելի է փոխարինել ավելի օգտակար մթերքներով. ասում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ​​ինստիտուտի CMD մոլեկուլային ախտորոշման կենտրոնի փորձագետ Կիրա Գլինկան (Ռուսաստան):

«Իզվեստիա»-ին տված հարցազրույցում մասնագետն ասել է, որ շատ կոնֆետներ ոչ օգտակար բուրավետիչներ, սննդային գույներ, ճարպեր եւ էմուլգատորներ են պարունակում։ Փոխարենը, ըստ փորձագետի, կարելի է չիր՝ չամիչ, չորացրած ծիրան կամ սալորաչիր, օգտագործել:

Մասնագետի առաջարկած մյուս այլընտրանքը մեղրն է։ Նրա խոսքով՝ մեղրն ամրացնում է իմունային համակարգը եւ նորմալացնում աղեստամոքսային համակարգի աշխատանքը։

Բացի մեղրից եւ չորացրած մրգերից, սննդակարգում կարելի է զեֆիր եւ պաստիլա ավելացնել: Դրանք շատ ցածր կալորիականությամբ մթերքներ են, որոնք հիմնված են կարտոֆիլի պյուրեի, ձվի սպիտակուցի եւ բնական խտացուցիչների վրա: Ընդ որում, «Ռոսպոտրեբնադզոր»-ի փորձագետը խորհուրդ է տալիս առանց շոկոլադի զեֆիր ընտրել:

Գլինկան նաեւ նշել է, որ կոնֆետները կարելի է փոխարինել դառը շոկոլադով, ընկույզով, մարմելադով, ջեմով եւ հում աղանդերով. դրանք աղանդեր են, որոնք չեն պարունակում ձու, ցորենի ալյուր, շաքար եւ պատրաստվում են առանց ջերմային մշակման:



© NEWS.am Medicine