Ի՞նչ ոչ բնորոշ ախտանշաններից կարելի է կասկածել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին

18:36   25 հոկտեմբերի, 2021

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին վկայող ախտանշանները բավական շատ են, եւ դրանց մասին բրիտանական Express թերթի հարցազրույցում պատմել են մասնագետները։

Ամենաակնհայտ ախտանշաններից մեկը դեղնախտն է՝ հիվանդություն, որի դեպքում աչքերի սպիտակուցները եւ մաշկը ձեռք են բերում դեղնավուն երանգ։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ արյան մեջ կուտակվում է բիլիռուբինի քայքայման մնացորդը, որը գոյանում է երիկամներում։

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին կարող են վկայել նաեւ ախորժակի կորուստը, քաշի անբացատրելի նվազումը, ապատիան, հոգնածության զգացողությունը եւ էներգիայի բացակայությունը, ինչպես նաեւ բարձր ջերմությունը, ջերմության զգացողությունը, դողը, սրտխառնոցը եւ փքվածությունն ու ցավը որովայնի վերին հատվածում, որոնք ուժեղանում են ուտելու ժամանակ։

Եթե նկատել եք թվարկված ախտանշանները, խորհուրդ է տրվում անհապաղ դիմել բժշկի եւ բուժզննում անցնել։



© NEWS.am Medicine