Գիտնականներ. ճիշտ սննդակարգը ծերացումը դանդաղեցնելու ներուժ ունի

10:59   27 օգոստոսի, 2014

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները պարզել են, որ ծերացման գործընթացի դանդաղեցման համար ամենեւին էլ կարիք չկա հատուկ դեղամիջոցներ ընդունել. բավական է միայն ճիշտ սննդակարգով առաջնորդվել: Այն ոչ միայն նյութափոխանակությունն ու իմունային համակարգի աշխատանքը կարգավորելու, այլ նաեւ՝ կյանքի տեւողությունը երկարաձգելու հրաշալի հնարավորություն է ընձեռում, հաղորդում է PsychCentral-ը:

Nature Immunology ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները, մասնավորապես, նշում են, որ գիտնականները Т-բջիջների ծերացման եւ p38 MAPK մոլեկուլի միջեւ կապն են հայտնաբերել, ըստ որի վերջինիս նկատմամբ արգելակիչների կիրառման պարագայում բջիջների եւ ողջ իմունային համակարգի ծերացման գործընթացի դանդաղեցում է նկատվում: Իսկ p38 MAPK-ի նկատմամբ ազդեցությունը, գիտնականների համոզմամբ, կարելի է պարզապես առողջ սննդակարգի օգնությամբ ապահովել:



© NEWS.am Medicine