Ինչու՞ է միայն ձվի սպիտակուց ուտելը սխալ

15:40   26 հոկտեմբերի, 2021

Մարդիկ, ովքեր միայն սպիտակուցներ են օգտագործում, սխալ բան են վարվում, պնդում է սննդաբան Նմամի Ագարվալը (Հնդկաստան):

Նրա խոսքով՝ սննդանյութերի մեծ մասը պարունակվում է հենց դեղնուցներում, ուստի խորհուրդ է տրվում եփել եւ ուտել ամբողջական ձուն. դա սպիտակուցների, ճարպերի, կալորիաների իդեալական հավասարակշռություն կապահովի, թույլ կտա բավարարվածություն եւ օգուտ ստանալ ընդունվող սնունդից:

Հավի ձուն A, B5, B12, B2 վիտամիններ, ինչպես նաեւ ֆոսֆոր եւ սելեն է պարունակում: Ձուն կարող է բարձրացնել ձեր օրգանիզմում պոզիտիվ խոլեստերինի մակարդակը. բարձր խտության լիպոպրոտեինը զգալիորեն նվազեցնում է ինսուլտի եւ սրտի հիվանդությունների ռիսկը:

Մեկ ձուն պարունակում է խոլինի՝ մարդու օրական պահանջի քառորդ մասը, որն անհրաժեշտ է սրտի, ուղեղի, հիշողության զարգացման եւ լավ տրամադրության համար։



© NEWS.am Medicine