Ի՞նչ անալիզներ պետք է հանձնել COVID-19-ից հետո

21:06   27 հոկտեմբերի, 2021

Ի՞նչ անալիզներ պետք է հանձնել COVID-19-ից հետո։ Իր կարծիքն են հայտնել արյունաբան Սերգեյ Բելենկին եւ սրտաբան Անդրեյ Մոստովսկին (Ռուսաստան): Life.ru-ի փոխանցմամբ՝ առաջին հերթին խորհուրդ է տրվում արյան ընդհանուր անալիզ հանձնել։

Սա հատկապես կարեւոր է նրանց համար, ովքեր հիվանդության ժամանակ ունեցել են լյարդի խնդիրներ։ Ցանկալի է նաեւ բացառել թրոմբոզի վտանգը։ Իսկ այն հիվանդների համար, ովքեր ունեցել են թոքաբորբ կամ սրտի հետ կապված խնդիրներ, անհրաժեշտ է ստուգել սրտի վիճակը եւ դիմել սրտաբանին։

Իմունային համակարգի աշխատանքը գնահատելու համար կպահանջվի C-ռեակտիվ սպիտակուցի եւ ֆերիտինի ստուգում։ Ավելորդ չի լինի որոշել երկաթի մակարդակը, ինչպես նաեւ ստուգել երիկամների, ենթաստամոքսային գեղձի եւ լյարդի վիճակը։



© NEWS.am Medicine