Երկու շաբաթ հետո թվերի մեջ որոշակի մեղմում կարձանագրենք. Անահիտ Ավանեսյան

12:54   28 հոկտեմբերի, 2021

Երկու տարիների փորձը ցույց է տալիս, որ լոքդաունները չեն կարող վերջնական արդյունք բերել կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, վարակի տարածումը կանխարգելելու համար դպրոցներում մեկ շաբաթ արձակուրդ է, նաեւ քննարկվում է այն եւս մեկ շաբաթով հետաձգելու հնարավորությունը: Իսկ բուհերը անցել են օնլայն դասերի ռեժիմին:

«Սա իհարկե օգնելու է, որ ընդհանուր շարժի պակասեցման պայմաններում մենք ունենանք վիրուսի տարածման զսպման արդյունք: Եւ 2 շաբաթ հետո, ես ձեզ վստահեցնում եմ, որոշակի մեղմում թվերում մենք կարձանագրենք», - ասաց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով, վարակի տարածումը կանխարգելելու համար շատ կարեւոր է նաեւ դիմակներ կրել:



© NEWS.am Medicine