Որ դեպքում է պատվաստման հավաստագիրը փոխճանաչելի

17:35   28 հոկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 28–ին Եվրոպական հանձնաժողովը որոշում է ընդունել, համաձայն որի՝ հաստատվում է Հայաստանի կողմից տրամադրվող «COVID-19» համավարակի դեմ պատվաստման հավաստագրերի համարժեքությունն ԵՄ կողմից տրամադրվող «EU Digital COVID» հավաստագրին։

Հայաստանի առողջապահության նախարարությունից հայտնում են, այսպիսով, Հայաստանը միանում է Եվրոպական միության «EU Digital COVID Certificate» համակարգին, և միմյանց հավաստագրերը դառնում են փոխադարձ ճանաչելի։

Նշվում է, որ «EU Digital COVID Certificate» համակարգին այս պահի դրությամբ միացած է 45 պետություն։

Հավաստագրերի փոխճանաչելիության սկզբունքը գործում է միայն Դեղերի եվրոպական գործակալության կողմից հաստատված պատվաստանյութերով պատվաստված լինելու դեպքում (հաստատված պատվաստանյութերի ցանկը):



© NEWS.am Medicine