4 համեմունք՝ հոդացավը նվազեցնելու համար

19:49   9 նոյեմբերի, 2021

Որոշ համեմունքներ կարող են օգնել թեթեւացնել արթրիտի հետ կապված հոդացավը, եթե ավելացնել դրանք ձեր սննդակարգ: Նման կարծիք է հայտնել սննդաբան Մայքլ Մոսլին, գրում է Daily Express-ը։

Քրքում

Այդ համեմունքներից մեկը, ըստ մասնագետի, քրքումն է։ Դրա ակտիվ բաղադրիչը՝ կուրկումինը, ցավազրկող է համարվում: Այն նաեւ արգելափակում է բորբոքային ցիտոկինները եւ ֆերմենտները երկու բորբոքային ուղիներում:

Կայնեյան պղպեղ

Կայենյան պղպեղը եւ մյուս չորացված չիլիները նույնպես օգնում են պայքարել հոդացավերի դեմ: Պղպեղի այս տեսակը միացություններ է պարունակում, որոնք հայտնի են որպես կապսաիցինոիդներ, որոնք հակաբորբոքային հատկություններ ունեն:

Դարչին

Դարչինը նույնպես շատ օգտակար է հոդացավերի դեմ պայքարում, ուստի մասնագետը խորհուրդ է տալիս այն ներառել սննդակարգում։ Դարչինը դարչինամալդեհիդ եւ դարչինաթթու է պարունակում, որոնք հակաօքսիդանտ հատկություններ ունեն, օգնում են ճնշել ազատ ռադիկալների հետեւանքով առաջացած բջիջների վնասը:

Կոճապղպեղ

Կոճապղպեղը, ըստ մասնագետների, շատ օգտակար է հոդացավերի դեպքում, քանի որ այն բնական հակաբորբոքային ազդեցություն ունի:



© NEWS.am Medicine