Ի՞նչ վտանգներ է պարունակում մանդարինը

09:42   18 նոյեմբերի, 2021

Մանդարինը շատ օգտակար հատկություններ ունեն առողջության համար, սակայն որոշ մարդկանց համար դրանք կարող են վտանգավոր լինել։ Սննդաբան եւ ֆիթնեսի մարզիչ Նատալյա Կուշնիրը (Ռուսաստան) պնդում է, որ մարսողական համակարգի հիվանդություններ ունեցող մարդիկ եւ մինչեւ 2 տարեկան երեխաները չպետք է մանդարին ուտեն։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մասնագետը խորհուրդ է տալիս գաստրիտով, կոլիտով եւ խոցային հիվանդությամբ տառապող մարդկանց չչարաշահել մանդարինը։ Մանդարինները կարող են վնասակար լինել ենթաստամոքսային գեղձի եւ լեղապարկի հետ կապված խնդիրների դեպքում։

«Մանդարինը հարուստ է B, P, K, D վիտամիններով եւ հանքանյութերով, կալցիումով, մագնեզիումով եւ կալիումով։ Այն նաեւ հիանալի հակադեպրեսանտ է: Տոնի հետ ասոցիացիաներ են առաջացնում ոչ միայն համը, այլեւ գույնը, բույրը»,- ասաց մասնագետը։

Նրա խոսքով` պետք չէ մոռանալ, որ ցիտրուսային մրգերը բավականին հաճախ ալերգիկ ռեակցիա են առաջացնում, ուստի տոնական օրերին խորհուրդ չի տրվում չափից շատ ուտել:




© NEWS.am Medicine