Վնասակա՞ր է արդյոք սալ ուտելը

18:49   21 նոյեմբերի, 2021

Սալը (խոզի ճարպը) այնքան վնասակար չէ, որքան ընդունված է համարել: Նույնիսկ սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց պետք չէ ամբողջությամբ հրաժարվել այս մթերքիից: Այսպիսի կարծիք է հայտնել սննդաբան Անաստասիա Եգորովան։

«Սալը օգտակար է, ինչպես ցանկացած այլ կենդանական ճարպ: Սալը անփոխարինելի ճարպաթթուների պարունակությամբ մոտ է բուսական յուղերին՝ զեյթունի, վուշի, պալմայի։ Այս թթուները կոչվում են վիտամին F: Սալը մեծ քանակությամբ վիտամին A, D, E եւ կարոտին է պարունակում»,- պարզաբանել է Եգորովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մասնագետը հիշեցրել է, որ չափավոր օգտագործելու դեպքում ամեն ինչ կարգին կլինի, ուստի խորհուրդ է տվել շաբաթական 2 անգամից ոչ ավել մի փոքրիկ կտոր սալ ուտել, այդ դեպքում մթերքը բարենպաստ է ազդում օրգանիզմի վրա։

Մասնագետը նաեւ նշել է, որ նույնիսկ սրտի եւ անոթների հետ կապված խնդիրների դեպքում պետք չէ ամբողջությամբ հրաժարվել սալից։

«Սալը պետք է զգուշությամբ օգտագործեն այն մարդիկ, ովքեր ավելորդ քաշ ունեն, քանի որ այն ինքնին շատ կալորիական է եւ հեշտությամբ չափից շատ է ուտվում։ Նաեւ նրանք, ովքեր սրտի ու անոթների հետ կապված խնդիրներ ունեն։ Բայց նույնիսկ այս դեպքում խոսքը ոչ թե տոտալ արգելքի, այլ քանակի զգալի կրճատման մասին է»,- նշել է մասնագետը։

 



© NEWS.am Medicine