3 ամենօրյա սովորություններ, որոնք երկարացնում են կյանքը

21:35   22 նոյեմբերի, 2021

Որոշ ամենօրյա սովորություններ կարող են նվազեցնել տարիքային հիվանդությունների զարգացման ռիսկն ու երկարացնել կյանքը։ Այս մասին պատմում է  Daily Express-ը։

Չչարաշահել շաքարը  

Գիտնականներն առաջին հերթին խորհուրդ են տալիս չչարաշահել շաքարը։ Սննդակարգում մեծ քանակությամբ շաքարավազը կարող է տարիքային սրտանոթային հիվանդությունների եւ շաքարախտի պատճառ դառնալ։ 

Ռեսվերատրոլ ընդունել

Բժիշկ Դեյվիդ Սինքլերը խորհուրդ է տալիս օրական ընդունել 1000 միլիգրամ հակաօքսիդանտ ռեսվերատրոլ: Այն առկա է հատկապես կարմիր գինու եւ մի շարք այլ մթերքների մեջ եւ համարվում է ծերացման գործընթացը դանդաղեցնող բնական օգնական: Բացի այդ, այս նյութը, ըստ մասնագետի, օգնում է քաղցկեղի, շաքարախտի, սրտի հիվանդությունների ու գիրության դեմ պայքարում։

Վիտամին D ընդունել 

Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս կանոնավոր կերպով վիտամին D ընդունել։Այս վիտամինը երկարացնում է կյանքը եւ նվազեցնում տարիքային հիվանդությունների ռիսկը։ Օրգանիզմն այն արտադրում է, երբ արեւի ուղիղ ճառագայթները հայտնվում են մաշկի վրա, սակայն  հոկտեմբեր-մարտ ընկած ժամանակահատվածում մարդիկ այդ վիտամինը բավարար չափով չեն ստանում, ուստի այն պետք է ընդունել հաբերի տեսքով:     



© NEWS.am Medicine