Կարո՞ղ է արդյոք կորոնավիրուսը մեռելածնության պատճառ հանդիսանալ

23:38   22 նոյեմբերի, 2021

Կորոնավիրուսը կարող է մահացած երեխաների ծնվելու պատճառ հանդիսանալ։ Այս մասին զգուշացնում են ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) մասնագետները։

Ամերիկյան բժիշկներն ուսումնասիրել են 1,2 մլն ծննդկանների տվյալները 2020թ. մարտից մինչեւ 2021թ. սեպտեմբեր ընթացքում։ Չնայած մեռելածնությունը հազվադեպ երեւույթ էր, մասնագետները կապ են հայտնաբերել COVID-19-ի եւ  մահացած երեխաների լույս աշխարհ գալու միջեւ. COVID-19-ով պացիենտների մոտ վիրուսը 0,98 տոկոսով բարձրացրել էր երեխային կորցնելու վտանգը։

Համաձայն առկա տվյալների՝ մեռելածնության ցուցանիշները հատկապես բարձր են եղել ԱՄՆ-ում «դելտա» շտամի գերակշռության շրջանում՝ մինչեւ 2,7 տոկոս։ Գիտնականների կարծիքով՝ կորոնավիրուսի ընթացքը առաջ է բերում հիպոպերֆուզիա (արյան մատակարարման իջեցում) եւ ընկերքի բորբոքում։



© NEWS.am Medicine