Հայաստանում բնակչության 12.5%-ը 2 դեղաչափով պատվաստված է COVID-19-ի դեմ

11:43   23 նոյեմբերի, 2021

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ապրիլի 13-ից ի վեր, նոյեմբերի 21-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 1.110.891 պատվաստում (6%-ով պակաս 14.11.2021թ.-ի ցուցանիշից), որից առաջին դեղաչափ` 738.887 (17%-ով պակաս 14.11.2021թ.-ի ցուցանիշից), երկրորդ դեղաչափ` 372.004 (10% ավելին է 14.11.2021թ.-ի ցուցանիշից), որը կազմում է բնակչության 12.5%-ը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Նոյեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է շուրջ 106.398 պատվաստում, օրական միջին տեմպը շուրջ 15000: Հաշվետու ժամանակահատվածում պատվաստվածների 53%-ը ստացել է 1-ին դեղաչափը, 47%՝ 2-րդ:



© NEWS.am Medicine