Ո՞ր մթերքներով կարելի է փոխարինել ձկան յուղը

15:44   23 նոյեմբերի, 2021

Օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուներով հարուստ բուսական յուղերից ամենաօպտիմալը կտավատի յուղն է։ Նման կարծիք է հայտնել Վ.Վ. Վինոգրադովի անվան հիվանդանոցի կլինիկական սննդաբանության բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, թերապեւտ, սննդաբան Յուլիա Պիգարյովան (Ռուսաստան):

Ինչպես հայտնում է Prime գործակալությունը, ձկան յուղը կարելի է փոխարինել կտավատի յուղով։ Մասնագետի խոսքով՝ օմեգա-3 ճարպաթթուները պոլիչհագեցած ճարպաթթուներ են, որոնց աղբյուրը մարդու համար միայն սնունդն է։
«Գոյություն ունեն երեք տեսակի օմեգա-3 ճարպաթթու, որոնք մեզ անհրաժեշտ են՝ ալֆա-լինոլենաթթուն, էիկոզապենտաենաթթուն եւ դոկոսահեքսաենաթթուն: Վերջին երկու թթուներն ունեն ամենաշատ օգտակար հատկությունները»,- ասել է մասնագետը։

Այնուամենայնիվ, կտավատի յուղը միայն ալֆա-լինոլենաթթու է պարունակում, ուստի այն չպետք է օմեգա-3 ճարպաթթուների միակ աղբյուրը համարել: Էիկոզապենտաենաթթվի եւ դոկոսահեքսաենաթթվի ակտիվ ձեւերով հարուստ են սառը ծովերի յուղոտ ձկները եւ ծովամթերքները:



© NEWS.am Medicine