Ո՞ր մթերքներն են դանդաղեցնում 50 տարեկանից բարձր տղամարդկանց ծերացումը

20:00   27 նոյեմբերի, 2021

Որոշ մթերքներ կարող են օգնել դանդաղեցնել 50 տարեկանից բարձր տղամարդկանց ծերացման գործընթացը: Նման տվյալներ է մեջբերել Eat This Not That պարբերականը։

Սննդաբան Ռեյչել Ֆայնը տղամարդկանց խորհուրդ է տալիս իրենց սննդակարգում ավոկադո ավելացնել։ Այս մթերքը պարունակում է ճարպեր եւ վիտամիններ, որոնք ապահովում են հակաօքսիդանտներ եւ ֆիտոքիմիկատներ, որոնք էլ օգնում են երիտասարդ մնալուն:

«Ծերացման գործընթացը դանդաղեցնելու համար տղամարդիկ պետք է նախաբիոտիկներով հարուստ տարբեր մթերքներ օգտագործեն», - ասում է աղիների առողջության մասնագետ Կարա Լանդաուն:

Նա տղամարդկանց խորհուրդ է տալիս ծնեբեկ ուտել ավելի հաճախ եւ ցանկացած ձեւով՝ թխած, տապակած կամ շոգեխաշած։ Ծնեբեկը, ըստ մասնագետի, հարուստ է նախաբիոտիկներով, որոնք նպաստում են աղիներում օգտակար բակտերիաների աճին։

Սննդաբան Ջանեթ Քոուլմանը պարզաբանել է, որ տարիքի հետ օրգանիզմն ավելի ու ավելի քիչ է արտադրում մաշկի առողջության համար կարեւոր ճարպաթթուներ, այդ իսկ պատճառով 50 տարեկանից հետո հատկապես կարեւոր է սննդակարգում ավելացնել օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ մթերքներ, օրինակ՝ ձուկ: Մասնագետը ձկան ամենաօգտակար տեսակներից է անվանել սաղմոնը, ատլանտյան սկումբրիան, ձողաձուկը, ծովատառեխը եւ թունան։

Մասնագետ Մարիսա Մեշուլամը կարծում է, որ ծերացումը դանդաղեցնելու լավագույն միջոցներից մեկը կանաչեղենի օգտագործումն է։ Սպանախը, կաղամբը եւ ռուկոլան հարուստ են վիտամին K-ով, որն ունի հակաբորբոքային ազդեցություն օրգանիզմի վրա։ Կանաչեղենը կարող է օգտակար լինել նաեւ տարիքային խնդիրների դեպքում, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունը, օստեոարթրիտը եւ օստեոպորոզը:

Մեշուլամը նաեւ խորհուրդ է տվել սննդակարգում ներառել նուշի նման ընկույզներ, քանի որ դրանք պարունակում են վիտամին E, որը մաշկը առողջ եւ երիտասարդ է պահում: Սննդաբանը հավելել է, որ չպետք է մոռանալ հատապտուղների եւ մրգերի մասին, քանի որ դրանք հարուստ են հակաօքսիդանտներով եւ օգնում են մաշկը երիտասարդ պահել։



© NEWS.am Medicine