Ինչո՞վ է ձվի դեղնուցն օգտակար

17:46   26 նոյեմբերի, 2021

Ձվի դեղնուցը հասանելի, էժան նթերք է, որը կարող է օգնել բարելավել մարսողությունը: Նման կարծիք է հայտնել սննդաբան Իրինա Ստեպնայան (Ռուսաստան)։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ 2 ձվի դեղնուցի օրական օգտագործումը, ըստ մասնագետի, դրական է ազդում աղեստամոքսային տրակտի աշխատանքի եւ ոսկորների ամրության վրա։

Սննդաբանը հավելել է, որ դրանք մեծ քանակությամբ սպիտակուց են պարունակում, եւ որպեսզի այն լավ յուրացվի եւ նպաստի նիհարելուն, դեղնուցները պետք է ավելացնել բանջարեղենի, ձկան կամ մսային ուտեստների մեջ։

«Եթե ցանկանում եք բարելավել մարսողությունը եւ մոռանալ վիտամինների պակասի մասին, դեղնուց ավելացրեք սննդակարգում»,- ասել է դիետոլոգը։



© NEWS.am Medicine