Ինչպե՞ս է ասպիրինն ազդում սրտի հիվանդության զարգացման ռիսկի վրա

23:44   26 նոյեմբերի, 2021

Ասպիրինն ամենահայտնի ցավազրկողներից մեկն է աշխարհում: Նոր հետազոտության ընթացքում Սրտի բրիտանական հիմնադրամի եւ Սրտաբանության եվրոպական միության մասնագետները պարզել են, որ այս դեղամիջոցը մեծացնում է սրտի անբավարարության զարգացման ռիսկը։

Express պարբերականը հայտնում է, որ ասպիրինը մեծացնում է սրտի հիվանդությունների վտանգը 26 տոկոսով, որը, ըստ մասնագետների, մահացության հիմնական պատճառն է Մեծ Բրիտանիայում եւ ամբողջ աշխարհում: Սրտի եւ սրտանոթային հիվանդություններով տառապողների թիվը գերազանցում է Ալցհեյմերի հիվանդությամբ եւ քաղցկեղով հիվանդների թիվը։

Նշենք, որ տարբեր հետազոտություններ շատ երկիմաստ եզրակացությունների է հանգում ասպիրինի օգտագործման վերաբերյալ. որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ այս դեղամիջոցը նվազեցնում է մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկը, իսկ մյուսները վկայում են այլ հիվանդությունների զարգացման ռիսկի բարձրացման մասին:



© NEWS.am Medicine