Կարո՞ղ են արդյոք առանց դեղատոմսի վաճառվող դեղամիջոցները բարձրացնել արյան ճնշումը

22:58   29 նոյեմբերի, 2021

Հիպերտոնիա ունեցող ամերիկացիների գրեթե մեկ հինգերորդը դեղամիջոցներ է ընդունում, որոնք կարող են բարձրացնել արյան ճնշումը: Այս անսպասելի եզրակացությանն են եկել Հարվարդի ուսումնական հիվանդանոցի հետազոտողները:

Նրանց խոսքով` առանց դեղատոմսի վաճառվող շատ դեղամիջոցներ կարող են, որպես կողմնակի ազդեցություն, արյան բարձր ճնշում առաջացնել: Դրանց թվում են որոշ հակադեպրեսանտներ, հակաբորբոքային դեղամիջոցներ, ստերոիդներն ու էստրոգենները:

«Որոշ դեպքերում այս դեղամիջոցները տեղին են, քանի որ դրանք բուժում են կարեւոր խնդիրը՝ առանց ավելի լավ այլընտրանքի,- ասում է հետազոտության համահեղինակ դոկտոր Թիմոթի Անդերսոնը:- Սակայն շատ դեպքերում ես կարծում եմ, որ արյան բարձր ճնշման վտանգը պարզապես անտեսվում է, հատկապես` այն հիվանդների համար, ովքեր երկար տարիներ ընդունում են այդ դեղերը»:

Հետազոտությունը ցույց է տվել, որ շատ մարդիկ, ովքեր դեղամիջոցներ են ընդունել, որոնք կարող են վատթարացնել արյան բարձր ճնշումը, միաժամանակ նաեւ հիպերտոնիայի բուժման համար նախատեսված դեղամիջոցներ են ընդունում:

Առանց դեղատոմսի դուրս գրվող դեղամիջոցների թվում են, որոնք կարող են բարձրացնել արյան ճնշումը, հակաբորբոքային դեղամիջոցներն ու դեկոնգեստանտները:

Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը (ՈՍՀԴ) հաճախ դուրս են գրվում առանց դեղատոմսի` բորբոքումը բուժելու համար եւ կարող են օգտագործվել այնպիսի ցավերի մեղմման համար, ինչպիսին է արթրիտը:

ՈՍՀԴ-ները կարող են հայտնաբերվել նաեւ հազի եւ մրսածության դեմ որոշ դեղամիջոցներում՝ գրիպի ցավոտ ախտանիշների թեթեւացման համար: Որոշ դեպքերում այս դեղամիջոցները կարող են փոխարինվել այլընտրանքային դեղամիջոցներով, որոնք ՈՍՀԴ-ներ չեն պարունակում:



© NEWS.am Medicine