Գիտնականները կորոնավիրուսը 2 վայրկյանում ոչնչացնելու միջոց են հայտնաբերել

18:09   29 նոյեմբերի, 2021

Միլիմետրային ալիքները 2 վայրկյանում կարող են սպանել մակերեւույթների վրա գտնվող կորոնավիրուսների եւ պոլիովիրուսների 99.8 տոկոսը։ Նման եզրակացության են հանգել Արիելի համալսարանի (Իսրայել) գիտնականները։

Ըստ The Jerusalem Post-ի՝ փորձագետներն ուսումնասիրել են 1-ից 10 միլիմետր երկարությամբ ռադիոալիքների ազդեցությունը կորոնավիրուսի եւ պոլիովիրուսի վրա։ Ինչպես պարզվել է, ճառագայթումը պաթոգենները ոչնչացնում է 2 վայրկյանում:

Միլիմետրային ալիքները կարող են օգտագործվել նաեւ քաղցկեղի բջիջների դեմ պայքարի եւ էներգիայի անլար փոխանցման համար:

«Այս տեսակի ճառագայթումը գործում է միլիմետրային ալիքային ռեժիմում։ Դա նշանակում է, որ նրանք մոտ երեք միլիմետր ալիքի երկարություն ունեն։ Պարզապես համեմատության համար. բջջային հեռախոսի ճառագայթումն ունի մոտ 30 սանտիմետր ալիքի երկարություն, իսկ ալիքի ճառագայթումը մոտ 12 սանտիմետր է»,- ասել է աշխատանքի հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Մոշե Էյնաթը:

Ըստ գիտնականների՝ նման ալիքները բարձրացնում են ջերմաստիճանը, ինչն օգնում է պայքարել վիրուսի դեմ։ Դրանք ապացուցել են արդյունավետությունը տարբեր նուրբ մակերեսների վրա, այդ թվում` սարքավորումների եւ տեխնիկայի: Սակայն գիտնականները կասկած են հայտնել, որ այս մեթոդը կարող է օգտագործվել մարդու օրգանիզմում կորոնավիրուսի դեմ պայքարի համար։



© NEWS.am Medicine