Ինչպե՞ս ավելի արագ քնել եւ ավելի շատ երազներ տեսնել. մասնագետի խորհուրդները

21:46   30 նոյեմբերի, 2021

Ավելի լավ քնելու եւ ավելի շատ երազներ տեսնելու համար հարկավոր է ննջասենյակը զով պահել: Նման խորհրդով կիսվել է բրիտանացի բժիշկ Կարան Ռաջին իր TikTok աքաունթում։

Նրա խոսքով՝ մելատոնինն ավելի լավ է արտադրվում զով պայմաններում, որը պատասխանատու է ոչ միայն քնի որակի համար, այլեւ ծերացման գործընթացը դանդաղող հորմոն է համարվում: Քնելու համար օրգանիզմը պետք է իջեցնի մարմնի ջերմաստիճանը, իսկ զով սենյակում դա տեղի է ունենում բնական ճանապարհով, եւ մարդն ավելի արագ եւ ավելի լավ է քնում։

Ցրտին քնելու մեկ այլ առավելությունը երազներ տեսնելն է: Փորձագետի կարծիքով` քանի որ ուղեղին հարկավոր չէ ժամանակ եւ ջանք ծախսել մարմնի ջերմաստիճանն իջեցնելու համար, այն կարող է հանգստանալ և խորը քուն մտնել:

«Սառը սենյակում քնելը կարող է բարելավել նյութափոխանակությունը: Կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ ցրտի ազդեցությունը կարող է մեծացնել ցողունային բջիջների կողմից արտադրվող շագանակագույն ճարպի քանակը»,- ​​ասել է մասնագետը։

Նրա խոսքով՝ շագանակագույն ճարպն օգնում է կարգավորել խոլեստերինի եւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ինչպես նաեւ բարելավում է զգայունությունն ինսուլինի նկատմամբ։




© NEWS.am Medicine