Կարո՞ղ է արդյոք սովելն օգնել առողջ եւ երիտասարդ մնալ

19:42   30 նոյեմբերի, 2021

Սովելը կարող է օգնել օրգանիզմն առողջ եւ երիտասարդ պահել: Այս մասին գրում է Forskning նորվեգական պարբերականը` վկայակոչելով մի խումբ գիտնականների։

Ինչպես պարզաբանել է Վաշինգտոնի (ԱՄՆ) համալսարանի կենսաբան Միտչել Լին, խոսքը ծերացման գործընթացի կարգավորման հիմնարար կենսաբանական մեխանիզմի մասին է։ Մասնագետն ուսումնասիրել է կետոգեն, ցածր սպիտակուցային եւ բեռնաթափող, ինչպես նաեւ պարբերական սովը եւ ժամային սահմանափակմամբ սննդակարգերը:

Ընդհատվող սովը փորձարկվել է կենդանիների վրա՝ խոստումնալից արդյունքներով, ասել է նա: Ամենից շատ առնետների կյանքը փորձերի ժամանակ երկարացրել է սովն իմիտացնող սննդակարգը։ Գիտնականները կարծում են, որ սովելու ժամանակ mTOR սպիտակուցի արգելակում է տեղի ունենում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ սովը, ցածր ածխաջրածնային դիետաները եւ ընդհատվող ծոմապահությունը կարող են ավելի երկար և առողջ կյանքի հանգեցնել:

Լիի խոսքով՝ գիտնականները դեռ պետք է ուսումնասիրեն ծոմապահության եւ տարիքային փոփոխությունների միջեւ կապի մեխանիզմները։





© NEWS.am Medicine