Ինչպե՞ս կարելի է թեթեւացնել երկարատեւ դաշտանը․ գինեկոլոգի խորհուրդները

23:44   1 դեկտեմբերի, 2021

Ինչպե՞ս կարելի է թեթեւացնել երկարատեւ դաշտանը։ Իր խորհուրդներով կիսվել է մանկաբարձ-գինեկոլոգ Եկատերինա Շուլակովան (Ռուսաստան)։

7Дней.ру-ին տված հարցազրույցում մասնագետն ասել է, որ նորմալ դաշտանը տեւում է ոչ ավել, քան 8 օր՝ արտադրության աստիճանական նվազումով։ Իսկ երկարատեւ ու առատ դաշտան կարող է առաջանալ որոշ գինեկոլոգիական հիվանդությունների պատճառով։

Մասնագետի խոսքով՝ դաշտանի ընթացքը թեթեւացնելուն կօգնի ճիշտ ռեժիմը, լիարժեք քունն ու հանգիստը, ինչպես նաեւ կյանքից սթրեսի ու ծանր ֆիզիկական ակտիվության վերացումը։

Որոշ դեպքերում մասնագետը թույլ է տվել արյան մակարդման դեղեր ընդունել, սակայն նշել է, որ դա պետք է տեղի ունենա բժշկի հսկողության ներքո։

Մասնագետը նաեւ ընդգծել է, որ թեեւ նման միջոցները կօգնեն հաղթահարել առատ արյունահոսությունը, սակայն չեն կարողանա լուծել դրա հիմքում ընկած խնդիրները։



© NEWS.am Medicine