Մարդու ափերից կարելի է հիպերգլիկեմիա եւ շաքարախտ կասկածել․ մասնագետ

18:01   5 դեկտեմբերի, 2021

Ափի հաստացած եւ կոպիտ մաշկը կարող է վկայել արյան մեջ շաքարի վտանգավոր բարձր մակարդակի (հիպերգլիկեմիայի) եւ հնարավոր շաքարախտի մասին: Նման կարծիք է հայտնել էնդոկրինոլոգ Ելենա Սյուրաշկինան (Ռուսաստան)։

Շաքարախտով շատ հիվանդների մոտ զարգանում է նեւրոպաթիա՝ նյարդերի ախտահարում, որը տեղի է ունենում արյան վատ շրջանառության պատճառով: Այս դիաբետիկ նեւրոպաթիայի որոշ նշաններ կարելի է տեսնել ձեռքերում, մասնավորապես՝ ափերում:

Մասնավորապես, հիպերգլիկեմիան կարող է ձեռքերը ավելի քիչ շարժունակ դարձնել եւ խաթարել մատների մանր շարժունակությունը:

«Սկզբում թմրություն կամ ծակծկոց է առաջանում, հետո՝ կաշկանդվածություն»,- ասել է Սյուրաշկինան Հինգերորդ ալիքին:

Նա ասել է, որ առաջացած կաշկանդվածության պատճառով շաքարախտով հիվանդ մարդը երբեմն չի կարողանում ամբողջությամբ բացել ափերը:

«Որպեսզի ստուգեք, թե կա արդյոք շաքարախտ, պետք է միացնել ափերը եւ փորձել միացնել մատները: Եթե դրանք չեն դիպչում իրար, դա կարող է վկայել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման մասին»,- ասել է մասնագետը։

Շաքարախտի դեպքում նաեւ ափի մաշկի վիճակը կարող է փոխվել՝ այն դառնում է կոշտ, կոպիտ, ավելի հաստ, եւ մոմե տեսք է ունենում: Նաեւ մատների բարձիկները կարող են կոշտանալ, կարծես քարացած լինեն։



© NEWS.am Medicine