5 մթերք՝ հիշողությունը բարելավելու համար

17:17   4 դեկտեմբերի, 2021

Սննդակարգում մի շարք մթերքների օգտագործումը կարող է օգնել բարելավել հիշողությունը: Նման կարծիք է հայտնել դիետոլոգ Ալեքսանդրա Ռազարենովան (Ռուսաստան)։

Ավոկադո

Ինչպես գրել է ՌԲԿ-ն, ավոկադոն համարվում է հիշողության համար ամենաօգտակար մթերքներից մեկը, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ առողջարար ճարպեր, մեծ քանակությամբ կալիում, բջջանյութ եւ հակաօքսիդանտներ։ Պանտոտենաթթուն դրական է ազդում երկարաժամկետ հիշողության վրա, իսկ դրա պակասի դեպքում մարդ հոգնածություն է զգում։ Այնուամենայնիվ, ավելորդ քաշ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում չչարաշահել ավոկադոն, քանի որ այն բարձր կալորիականություն ունի։

Հազրեվարդ (ռոզմարին)

Ճանաչողական ֆունկցիաններին եւ կենտրոնացմանը նպաստում է հազրեվարդը, որը պարունակում է ացետիլխոլին, որն անհրաժեշտ է մտավոր գործընթացները խթանելու համար:

Ձիթապտղի յուղ

Մասնագետի կարծիքով՝ ձիթապտղի յուղի կանոնավոր օգտագործումը կօգնի ամրապնդել հիշողությունը։ Այն նույնիսկ փորձում են օգտագործել Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման համար։

Կանաչ թեյ

Կանաչ թեյը պարունակում է հակաօքսիդանտ EGCG, որը առաջացնում է նյարդային եւ ցողունային բջիջներ: Այդ իսկ պատճառով կանաչ թեյը դրական է ազդում հիշողության վրա։ Այն խորհուրդ է տրվում խմել նաեւ նրանց, ովքեր ցանկանում են խուսափել նեյրոդեգեներատիվ խանգարումներից։ Խմիչքի մեջ պարունակվող L-թեանինը բարձրացնում է սովորելու ունակությունը եւ ընդհանուր աշխատունակությունը:

Շոկոլադ

Կակաոյի բարձր պարունակությամբ շոկոլադը օրգանական նյութերի աղբյուր է, որը ուղեղին թթվածին է մատակարարում: Հատկապես օգտակար է մուգ շոկոլադը, որը օգնում է նաեւ հաղթահարել քնկոտությունը եւ բարելավում է ընդհանուր տոնուսը։



© NEWS.am Medicine