Վերջին ամիսներին կտրուկ ավելացել են COVID-19-ի հետևանքով հղիության ընթացքում մահվան դեպքերը. ԱՆ

18:36   1 դեկտեմբերի, 2021

Վերջին ամիսներին COVID-19-ի դեպքերի ընդհանուր աճով պայմանավորված՝ կտրուկ ավելացել են COVID-19-ի հետևանքով մահվան դեպքերի վերաբերյալ հաղորդումները հղիության ընթացքում։

ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հղիները գտնվում են COVID-19 հիվանդության ծանր ընթացքի զարգացման, ինչպես նաև հղիության բարդությունների առաջացման ռիսկի խմբում։

Մեծանում է նաև վաղաժամ ծննդաբերության ռիսկը։

Պատվաստվե՛ք և քայլե՛ր ձեռնարկեք COVID-19-ից պաշտպանվելու համար։



© NEWS.am Medicine