Ի՞նչ վտանգներ կարող են թաքնված լինել տոնածառներում

13:32   4 դեկտեմբերի, 2021

Տոնածառներն ամենեւին այդքան անվտանգ եւ անվնաս չեն, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Այս մասին, հղում անելով բրիտանացի գիտնականներին, զգուշացնում է The Sun պարբերականը։

Գիտնականների խումբը  պարզել է, որ տոնածառներում կան ոչ միայն ալերգեններ, այլեւ բորբոսի 53 տեսակ։ Այս բոլոր նյութերը կարող են մարդու մոտ գլխացավ առաջացնել։ Ավելին, ալերգիկ հիվանդություններ ունեցող մարդիկ հաճախ շատ սուր են արձագանքում բույսերի եւ խոտաբույսերի հոտերին, նրանց մոտ առաջանում է հազ եւ քթահոսություն, հնարավոր է նաեւ ականջի ցավ։ 



© NEWS.am Medicine