Ինչպիսին է omicron շտամի պատճառով COVID-19-ով կրկին վարակվելու հավանականությունը

15:28   6 դեկտեմբերի, 2021

Omicron շտամի պատճառով COVID-19-ով վարակվելու հավանականությունը 1%-ից պակաս է։ Այսպիսի վիճակագրություն է ներկայացրել Աֆրիկյան գիտահետազոտական առողջության ինստիտուտի պրոֆեսոր Վիլեմ Հանեկոմը՝ հիմնվելով կրկնակի վարակների վերաբերյալ առկա տեղեկատվության վրա:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Sky News-ին, պրոֆեսորը նշել է նոր շտամի բարձր վարակելիությունը, ինչը, ըստ այսօր առկա տվյալների, հանգեցնում է հիվանդության մեղմ ընթացքի։ Ընդ որում, omicron-ը չափազանց արագ է տարածվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում, իսկ նոր դեպքերի թվի աճը տեղի է ունեցել շատ ավելի արագ, քան երկրում կորոնավիրուսի նախորդ ալիքների ժամանակ։

Պրոֆեսորի խոսքով, omicron շտամը ավելի հաճախ դիտարկվում է երիտասարդ պացիենտների, հատկապես՝ չպատվաստվածների մոտ, սակայն հիվանդությունն ավելի հեշտ է ընթանում:

Այնուամենայնիվ, ըստ մասնագետի, պետք է զգույշ լինել, քանի որ խոսքը միայն omicron շտամի տարածման ամենասկզբի մասին է, երբ շատ բաներ դեռ հայտնի չեն։



© NEWS.am Medicine