Պլազմաֆերեզ. ինչպես է կատարվում պլազմաֆերեզը Էրեբունի ԲԿ-ում (վիդեո)

11:32   7 դեկտեմբերի, 2021

Պլազմաֆերեզ.ինչպես է կատարվում պլազմաֆերեզը «Էրեբունի» ԲԿ-ում: Պլազմաֆերեզի ընթացքում երակից հավաքագրվում է որոշակի քանակության արյուն: Առանձնանում են պլազման և մյուս տարրերը, որոնք մաքրվելուց հետո վերադարձվում են արյան հոսք՝ առանց որևէ կորստի:

Այլ կերպ ասած՝ հետ է վերադարձվում արդեն մաքրված արյունը: «Էրեբունի» ԲԿ Արյան փոխներարկման և աֆերեզի ծառայությունը համալրված է պլազմաֆերեզի նոր և ժամանակակից սարքով՝ գերմանական հայտնի Fresenius Kabi ընկերության արտադրության Aurora համակարգով:

Ինչպես տեղեկացնում է «Էրեբունի» ԲԿ-ի յութուբյան էջը, այս սարքը կիրառվում է աշխարհի առաջատար կլինիկաներում և ունի անվտանգության բարձր մակարդակ:

Մանրամասները՝ տեսանյութում:



© NEWS.am Medicine