Որո՞նք են ծովակաղամբի օգտակար հատկությունները

23:36   7 դեկտեմբերի, 2021

Ծովակաղամբը բազմաթիվ առողջարար հատկություններ ունեն: Մասնավորապես, այս մթերքը դրական է ազդում վահանաձեւ գեղձի եւ ուղեղի աշխատանքի վրա։ Նման կարծիք է հայտնել սննդաբան Օլգա Կովինենկոն (Ռուսաստան)։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` ջրակաղամբը հարուստ է օրգանական յոդով, ինչպես նաեւ` երկաթով, մագնեզիումով, ցինկով, քրոմով, ճարպաթթուներով, հակաօքսիդանտներով եւ A, B, C, E, D եւ K վիտամիններով։

Մասնագետի խոսքով՝ իր բաղադրության շնորհիվ այս մթերքը բարենպաստ ազդեցություն է ունենում ուղեղի վրա, էներգիա եւ լավ ինքնազգացողություն է հաղորդում, բարելավում է նյութափոխանակությունը, աղիների աշխատանքը եւ հեռացնում է տոքսինները։

Սննդաբանը նշել է, որ ծովակաղամբ ընտրելիս պետք է կարդալ բաղադրությունը դրա փաթեթավորման վրա։ Այս ապրանքը կոնսերվանտներ կամ համի ուժեղացուցիչներ չի պահանջում: Կարեւոր է նաև ուշադրություն դարձնել ծովակաղամբի արտադրության վայրին. քանի որ դրանք ակտիվորեն տարբեր նյութեր են կլանում, դրանք կարող են թունավոր լինել, եթե աճել են աղտոտված տարածքում:



© NEWS.am Medicine