Գիտնականները լուսանկարել են կորոնավիրուսի օմիկրոն շտամը

12:00   8 դեկտեմբերի, 2021

Հոնկոնգի համալսարանի գիտնականներին հաջողվել է առաջին անգամ լուսանկարել կորոնավիրուսի օմիկրոն շտամը։ Այս մասին տեղեկացվում է գիտական հաստատության կայքում։

Հետազոտողները կատարել են կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակված կապկի երիկամի բջջի (Vero E6) էլեկտրոնային միկրոլուսանկար։ Դրանում նրանք տեսել են վիրուսային մասնիկներ պարունակող փքված վեզիկուլներով ախտահարումներ։

Բավական մեծացնելով լուսանկարը՝ գիտնականներին հաջողվել է տեսնել բնութագրական գնդաձեւ օբյեկտների կուտակումներ՝ մակերեսին թագի նման փշերով։



© NEWS.am Medicine